Գործընկերներ

Ավելի քան 50 տարվա պատմություն ունեցող կերամիկական սալիկ և կերամոգրանիտ արտադրող առաջատար ընկերություն։ Ընկերությունը վայելում է համաշխարհային ճանաչում՝ շնորհիվ իննովացիոն տեխնոլիգիաների, նորարարական դիզայնի և բարձր որակի:

Noken Porcelanosa Bathrooms-ը մտնում է PORCELANOSA Grupo կոնցեռնի մեջ և մասնագիտացած է լոգարանի սարքավորումների արտադրության մեջ: Իր ստեղծման օրվանից այն արտադրել է բարձր տեխնոլոգիական, բարձրորակ և շքեղ ապրանքներ լոգարանների համար՝ ծորակներ, լվացարաններ, սանտեխնիկա, լոգնոցներ, ցնցուղներ և ցնցուղային համակարգեր, լոգարանի կահույքի և աքսեսուարների լայն տեսականի, սրբիչի չորանոցներ և պարագաներ՝ յուրահատուկ դիզայնով և գույներով։

Նոր սերնդի կարծր նյութ, որը շոշափելուց տաք է,իսկ հատկություններով բնական քարի նման է։ Այն երկու երրորդով բաղկացած է բնական հանքանյութերի (ալյումինի եռահիդրատ), ինչպես նաև բարձր ամրության խեժերի փոքր տոկոսից։
Հեշտ է վերանորոգել, մաքրել և այն չի պահանջում հատուկ խնամք։ Առավելությունը նրանում է, որ կարելի է դրանից ստանալ ցանկացած ձև՝ ցանկացած գույնով: Դա հնարավորություն է տալիս իրագործել ամենահամարձակ մտահաղացումները՝ ստանալով չկրկնվող յուրահատուկ ֆորմաներ ինտերյերում և էքստերյերում։

Բնական արտադրանքի լայն տեսականի , դեկորատիվ նյութեր՝ ստեղծագործական համարձակ լուծումների համար: Կերամիկական սալիկներից, ապակուց, բնական քարերից, փայտից , մետաղից, հայելուց արտադրանքը դառնում է յուրաքանչյուր տարածքի անհերքելի կենտրոնը:

Լայնաֆորմատ կերամոգրանիտ՝ մինիմալ հաստություն , եզակի տեսականի ,բարձր տեխնիկական հատկություններ։ Այս ընկերությունը ևս մեկ քայլ առաջ է անցնում կերամիկայի էվոլյուցիայի մեջ։ Շնորհիվ իր որակային բարձր ստանդարտների, դիմակայում է ցանկացած եղանակային պայմանների և ցանկացած միջավայրին տալիս է ավարտուն տեսք:

Մեծ չափի 3մմ -ից մինչև 20մմ հաստություն ունեցող կերամոգրանիտ արտադրող իսպանական այս գործարանը մտնում է թոփ 5 խոշոր արտադրողների մեջ։ Գերժամանակակից, տեխնիկական բարձր հատկություններով և նորարարական դիզայնով այս լայնաֆորմատ սալիկները օգտագործվում են ինչպես պատի, հատակի երեսպատման,այնպես էլ կահույքի ,դռների, սեղանածածկի երեսպատման համար: Ունի բնական քարից բարձր դիմադրողականություն և ամրություն, ունի 0% ջրի կլանելիություն , չունի ծակոտկենություն, որի պատճառով էլ բացարձակապես հակաբակտերիալ է։

Իսպանական այս գործարանը , ձգտելով ստեղծել կերամիկական սալիկներ, որոնք առաջացնում են հույզեր և զգացմունքներ,մշտապես մնում է դիզայնի և նոր տեխնոլոգիաների զարգացման առաջնագծում: Բրենդը օգնում է մշակել ճարտարապետության և դիզայնի յուրահատուկ նախագծեր՝ տրամադրելով ոգեշնչման աղբյուրներ իր յուրահատուկ արտադրանքով։

1987 թվականից սկսած PORCELANOSA Grupo կոնցեռնի այս ընկերությունը մասնագիտացված է խոհանոցի, լոգասենյակի և ամբողջ տան համար կահույքի արտադրության մեջ ՝ պահպանելով բարձր որակ, ֆունկցիոնալություն, հարմարավետություն, նորագույն տեխնոլոգիաներ ու դիզայն։

Atlas Concorde-ը համաշխարհային կերամիկա արտադրողների ոլորտի ամենակարևոր ներկայացուցիչներից մեկն է: Այսօր ընկերությունը ճանաչվում է որպես իդեալական գործընկեր հաճախորդների, դիզայներների և ճարտարապետների լայն շրջանակի կողմից։ Մշտական նորարարական տեխնոլոգիաների ներմուծումը և զարգացումը տալիս է անթերի որակ, հմայիչ ու հետաքրքիր դիզայն։

Եռաչափ ,յուրահատուկ գույներով ,արտահայտիչ պատկերներով ու չափերով այս կերամիկական սալիկներ արտադրողը շեշտը դնում է թրենդային, ֆունկցիոնալ և եզակի հավաքածուների ստեղծման վրա, որոնք բացահայտում են ստեղծագործական բոլոր հնարավորությունները:

Գործարանը համարվում է Իսպանիայի խոշորագույն ձեռնարկություններից մեկը, որը մասնագիտացած է էլիտար դասի հատակի և պատի կերամիկական սալիկների արտադրության մեջ: Այս արտադրողը համաշխարհային շուկայում կարողացավ արժանի տեղը գտնել իր գերազանց որակով և ինքնատիպությամբ:

Մեծ ձևաչափով սալիկների արտադրության համաշխարհային բռենդ Իսպանիայում: Այն առանձնանում է իր ամրությամբ և բացառիկ դիզայնով՝ ստեղծված աբստրակտ ու խիզախ նախագծերի համար: Իդեալական նյութ է բոլոր տեսակի պրոեկտների ներքին հարդարման, կահույքի երեսպատման և շենքերի արտաքին ֆասադների երեսպատման համար:

Իտալական այս բրենդը ծնվել է Ալեսիո Կորամուսիի գաղափարից, որը 1800-ականների վերջին վարպետ կերամիստների հնագույն ընտանիքի ժառանգներից է: Ընկերության նպատակն էր զարգացնել այս ազնիվ արհեստի վարպետությունը և ստեղծել լոգարանի կահույքի և սանկերամիկայի նորարար և օրիգինալ հավաքածուներ՝ հավերժական, ժամանակակից, բայց միևնույն ժամանակ կապված կերամիկական արվեստի ավանդույթի հետ: Մեր հավաքածուները ունեն ճանաչելի, էլեգանտ և ֆունկցիոնալ դիզայն և յուրատեսակ գունային լուծումներ։

Իսպանական ապրանքանիշը նպատակ ունի ստեղծել դիզայն , որը կտա ազատություն արտահայտելու մեր յուրահատկությունը։Միայն այսպես մենք կարող ենք ստեղծել աշխարհ,լի արտասովոր ու ինքնատիպ զգացմունքներով։ DUNE-ն ստեղծում է նյութեր ունիկալ պրոեկտների համար։ Հատուկ , զգացմունքային և նորաձև տարբեր նյութերից դեկորատիվ սալիկ ,3D մոզայկա և լվացարաններ, որոնք նպաստում են ինքնարտահայտմանը:

Mia Italia Bathroom-ը գտնվում է Պեզարոյում և մասնագիտացած է լոգարանի կահույքի արտադրության մեջ։ Նա մարմնավորում է Milko Candelaresi-ի ցանկությունը՝ հետագայում զարգացնելու իր 35-ամյա փորձը լոգարանի կահույքի արտադրության ոլորտում՝ մարմնավորելով իտալական մշակույթի և նրա ոճի իրական արժեքները:

Համարվում է փոքր ձևաչափերի, հետաքրքիր և բազմազան գույների սալիկների առաջատար արտադրող ընկերություն։ Ուշադիր լինելով տենդենցներին նկատմամբ, առաջարկում է յուրահատուկ և չկրկնվող տեսականի՝ ռետրո ոճի։

«Պատրաստված է սիրով»՝ սա Prissmacer Ceramica-ի հատակի և պատերի կերամիկական և կերամոգրանիտե սալիկ արտադրող այս ապրանքանիշի կարգախոսն է։ Արտադրանքը տարբերվում է բացառիկ հուսալիությամբ , պարզ , զուսպ և միևնույն ժամանակ դասական էլեգանտությամբ:

Բարձրորակ լյուքս դասի սանտեխնիկայի , լոգարանի պարագաների , ծորակների և ցնցուղային համակարգերի ապրանքանիշ: Կիսաթանկարժեք քարեր, բյուրեղյապակի , ճենապակի , օնիքս, օպտիկական ապակի, բնական մարմար՝ բրենդը խնամքով ընտրում է ամենաբարձր որակի նյութերը, բացառիկ ապրանքներ ստեղծելու համար: THG Paris-ը մարմնավորում է հավերժականն ու շքեղ ապրելու արվեստը:

Olympia-ն սկսել է սանիտարական կերամիկայի արտադրությունը 1979թ.-ին և ընկերությունն անմիջապես ապացուցել է, որ համապատասխանում է և հետևում ժամանակակից միտումներին: Olympia-ի յուրահատկություններից մեկը հանդիսանում է մեծ փորձը սանկերամիկայի արտադրության գործընթացում, ի տարբերություն այլ իտալական արտադրողների, որոնք պատմականորեն կապված են կահույքի արդյունաբերության հետ և, հետևաբար, կենտրոնացած էին միայն լվացարանների արտադրության վրա: Պրոֆեսիոնալ թիմի աշխատանքը, մշտական բարձր որակի մակարդակի ապահովումը, դիզայնի և նորարարության տենդենցներին հետևելը , տալիս է ՕLYMPIA CERAMICA-ին հարգված դիրք համաշխարհային արտադրողների մասշտաբով: